loader
Ներկայումս կա 52 խոշորացված համայնք, կխոշորացվի ևս 450-ը

Ներկայումս կա 52 խոշորացված համայնք, կխոշորացվի ևս 450-ը

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Դիլիջանում ընթացող ՀՀ համայնքների խորհրդաժողովում  ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարել է, որ ներկայումս բարեփոխումների արդյունքում ձեւավորվել են 52 խոշորացված համայնք՝ 465 բնակավայրով. առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել եւս 450 համայնք:

Խորհրդաժողովին մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ մարզպետների, համայնքապետերի, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովին ներկայացվել է  համայնքների խոշորացման ծրագրի ընթացքին, համայնքների տնտեսական զարգացման մեխանիզմներին վերաբերող հարցեր։ Խորհրդաժողովին մասնակցում են նաեւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետերի Դաշնագիր-Արեւելք» ծրագրի, համայնքներում էներգաարդյունավետության, «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» եւ այլ ծրագրերի ներկայացուցիչներ։

ՀՀ ՏԿԶ նախարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող վարչատարածքային փոփոխությունների ընթացքը.

«Խոշորացված համայնքներում ներդրվում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ՝ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչն էականորեն բարձրացնում է համայնքային ծառայությունների մատուցման հասանելիությունն ու մատչելիությունը»,-նշել է  Տերտերյանը:

Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ ՏԿԶ նախարարի հանձնարականով նման գրասենյակներով կապահովվեն բոլոր խոշորացված համայնքները եւ արդեն իսկ երկուշաբթի օրը քաղաքացիների սպասարկման գրասենյակ կբացվի Նոյեմբերյան համայնքում։ Տերտերյանի խոսքով, այս բարեփոխումների արդյունքում դրական ազդեցությունը համայնքային կյանքի վրա ակնառու է, մասնավորապես, ընդլայնվել եւ բարելավվել են համայնքային ծառայությունները, բարձացվել է կառավարման արդյունավետությունն ու հանրային մասնակցությունը, ապահովվել է կառավարման թափանցիկությունը, ավելացվել ֆինանսական ռեսուրսները։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրել է հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նրա խոսքով, դրանք իրականացվում են ըստ ժամանակացույցի, եւ որոշ համայնքների ծրագրեր արդեն մտել են իրականացման փուլ։

Խոսելով համայնքների տնտեսական զարգացման մեխանիզմների մասին` ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է այս ոլորտում նախատեսվող բարեփոխումները, դրանց պոտենցիալ հնարավորությունները, անդրադարձել է հաջողված օրինակներին։

«Յուրաքանչյուր համայնք պետք է ունենա համայնքային տնտեսական զարգացման պատասխանատու, ով ծրագրեր պետք է ներկայացնի մարզի զարգացման հիմնադրամներ, որը նախատեսվում է ստեղծել 2018-ին»,-իր խոսքում նշել է Կարապետյանը։

Խորհրդաժողովի ընթացքում ԿԲ ներկայացուցիչների կողմից ներկայացվել են համայնքների զարգացման ֆինանսավորման այլընտրանքային տարբերկներին վերաբերող հարցեր։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս