loader
203 մլն դրամ Առողջապահության նախարարությանը՝ կառավարության պահուստային ֆոնդից

203 մլն դրամ Առողջապահության նախարարությանը՝ կառավարության պահուստային ֆոնդից

Կառավարության մարտի 15-ի օրակարգում ընդգրկված է ՀՀ առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու ու ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի n 1717-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:

Նախագծում նշվում է, որ  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2018 թվականին հատկացնել 203,116.5 հազ. դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ ասված է. 

Սույն որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018թ. ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները սուբսիդավորման միջոցով մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցելու հանգամանքով: Ընդ որում նախատեսվում է սուբսիդավորում կատարել հետևյալ համամասնություններով՝ 

  • Երևան քաղաքի 100 մլն ՀՀ դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50%, 
  • Երևանի քաղաքի 100 մլն ՀՀ դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցներին`  70%, 
  • սահմանամերձ և սահմանապահ հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկաներին և գյուղական ամբուլատորիաներին` 100%:  

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս