loader
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գյուղատնտեսության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Գաբրիելյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Գաբրիելյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի պաշտոնակատարի որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ՝ Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել Սամվել Ռուբենյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սամվել Ռուբենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս