loader
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը մաղթել է Վրաստանի վարչապետին քաջառողջություն եւ հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն:

«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ներկայիս երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակն այսուհետեւ եւս կծառայեն ի շահ մեր պետությունների»,-ասված է  Փաշինյանի շնորհավորական ուղերձում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս