loader
Նոր մանրամասներ՝ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին

Նոր մանրամասներ՝ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին

Ապրիլի 19-ին հաղորդվել էր դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին։ 

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, Թալինի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նույն օրը՝ ժամը 08.20-ին, Երևան-Գյումրի ճանապարհին՝ շինտեխնիկաների տեղակայման վայրից հայտնաբերվել և առգրավել է յուրացված դիզվառելիքը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գևորգ Մ․-ն ապրիլ ամսվա ընթացքում նույն եղանակով յուրացրել է 40 լ դիզելային վառելիք, որի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ յուրացվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս ապրիլի 19-ին՝ ժամը 01.40-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածից՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող ընկերության շինտեխնիկայի տեղակայման վայրից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Գևորգ Մ.-ին՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, որը տվել է խոստովանական բացատրություն, որ իրեն վստահված շինտեխնիկաների բաքերից նույն օրը՝ ժամը 00.05-ի սահմաններում, ռետինե խողովակով քաշելու միջոցով յուրացրել է 4 20 լ տարողությամբ դիզվառելիք:

Ձեռնարկվում են միջոցառումներ յուրացված դիզվառելիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս