loader
Անվտանգության խորհուրդը կղեկավարի ՀՀ վարչապետը

Անվտանգության խորհուրդը կղեկավարի ՀՀ վարչապետը

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքում:

Ըստ նախագծի սահմանվում է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահի փոխարեն ղեկավարելու է ՀՀ վարչապետը, որը Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, երկրի թիվ մեկ պաշտոնյան է լինելու։ 

Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:

Նոր կարգավորումներն ուժի մեկ կմտնեն ապրիլի 9-ից, երբ գործող նախագահը վայր դնի իր լիազորությունները, սակայն մինչ այդ օրինագիծը դեռ պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից՝ երկու ընթերցմամբ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս