loader
Նոր նշանակումներ՝ Քննչական կոմիտեում

Նոր նշանակումներ՝ Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումներ, կադրային փոխատեղումներ կատարելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ թիվ 819-Ա հրամանի համաձայն՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Աննա Մանթաշյանը նշանակվել է Լոռու մարզային քննչական վարչության պետ, իսկ թիվ 820-Ա որոշմամբ Տավուշի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Ավետիսյանը։

Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Թորոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար, իսկ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Սիմոնյանը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս