loader
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է Նոր Խարբերդ գյուղի «Հացատան» մոտակայքում գտնվող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:07-ին, մարվել՝ 16:23-ին:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս