loader
Նորապատ գյուղից գողացել են վճարային տերմինալ

Նորապատ գյուղից գողացել են վճարային տերմինալ

Հունիսի 21-ին՝ ժամը 13.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արմեն Մ.-ին՝ իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Նորապատ գյուղից՝ 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Պարզվել է, որ նրանք 1992 թ. ծնված Հովհաննես Ա.-ի հետ հունիսի 15-ին՝ ժամը 3.30-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով գողացել են Նորապատ գյուղի 5-րդ փողոցում տեղադրված վճարային տերմինալը:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տերմինալի սեփականատերը 1972 թ. ծնված Կարեն Մ.-ն է:

Վնասի չափը պարզվում է:

Արմեն Մ.-ն, Արթուր Մ.-ն, Հովհաննես Ա.-ն տվել են բացատրություններ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս