loader
Նշանակվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն

Նշանակվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպել է աշխատակիցների հետ:

«Շատ կարևոր է, որպեսզի մենք աշխատենք թիմային ոգով: Մենք աշխատելու ենք մեր շահառուների, տնտեսական զարգացման և ներդրումների, այլ նախարարությունների, ինչպես նաև կառավարության, միջազգային և տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հանդիպման ընթացքում շեշտել է Գրիգորյանը: Նա կարևոր համարեց նոր գաղափարների իրականացումը, որոնք առաջին հերթին հաջողություն կբերեն շահառու գործարարներին: 

ՓՄՁ ԶԱԿ-ի անձնակազմի հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը, ՓՄՁ աջակցության և զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը: Ավագյանն ասաց, որ նախարարությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նպատակների  և ծրագրերի իրականացման հարցում առաջվա պես կշարունակի աջակցել հնարավոր բոլոր միջոցներով:

«ՓՄՁ-ները պետք է զգան, որ պետությունն իրենց կողքին է և լսում է իրենց բարձրաձայնած խնդիրների մասին»,- նշել է Ավագյանը: 

Արշակ Գրիգորյանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է հուլիսի 18-ին՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում: Նիստը վարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրված Արծվիկ Մինասյանը: 

Նիստի ժամանակ խորհրդի անդամները հաջողություն են մաղթել Գրիգորյանին և շնորհակալություն են հայտնել նախկին գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանին՝ կատարած աշխատանքի և գործադրած ջանքերի համար: Հոգաբարձուները քննարկել են նաև հիմնադրամի կանոնադրության փոփոխությանը և խորհրդի կազմի փոփոխությանն առնչվող հարցեր: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս