loader
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և դեղահաբ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և դեղահաբ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Խ.-ի անվամբ քաղաքացուհի Գ. Վ.-ի կողմից բերված հանձնուքը, որի մեջ հայտնաբերել են 2 հատ կաթոցիկ և 10 հատ սպիտակ, կլորավուն դեղահաբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս