loader
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկի մոտից հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի բուսական զանգված

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկի մոտից հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի բուսական զանգված

Այսօր՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մ. Խ.-ն հերթական դատական նիստին մասնակցելու առիթով հերթապահ մասնաշենքի զուգարանից դուրս գալուց հետո ՔԿՀ աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի բուսական զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: 

Փաստի առիթով ԱԱԾ է հրավիրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող վաշտի ոստիկան, ոստիկանության ենթասպա Գ. Ս.-ն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս