loader
«Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել

«Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 18-ին՝ ժամը 01:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 75/5 հասցեում գտնվող «Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հրդեհի բարդության «ԹԻՎ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Երեք մարտական հաշվարկը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը անհրաժեշտությունը վերանալու պատճառով ետ են վերադարձվել: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ ժ.01:29-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոտնակում կայանած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան և մասամբ ավտոտնակի կախովի առաստաղը (մոտ 10 քմ):

Տուժածներ չկան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս