loader
Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 4 անձ. բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է

Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 4 անձ. բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 347-րդ կիլոմետրում վարելով «Սկանիա» մակնիշի 86 A 989-10 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենան` բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող «Վազ2107» մակնիշի 35 OQ 302 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդ Ծովակ Խաչատրյանը և 3 ուղևորներն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2018 թվականի հոկտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդը, ով ԻԻՀ քաղաքացի է, ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս