loader
Օգտագործելով Ֆիննախի կողմից տրվող լիցենզիան՝ ՍՊԸ տնօրենները խոշոր չափի յուրացումներ են կատարել

Օգտագործելով Ֆիննախի կողմից տրվող լիցենզիան՝ ՍՊԸ տնօրենները խոշոր չափի յուրացումներ են կատարել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր- Հաճն քաղաքի Շասս-Սուխ-Դոն փողոցի 17 հասցեում գործող «Դարգ Տրանս» ՍՊԸ տնօրեն Կարեն Մ.-ն օգտագործելով նույն ՍՊԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող՝ տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5000-ական դրամ գումարներն ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակում է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ավտոռադ» ՍՊԸ տնօրեն Գարեգին Գ.-ն 2015թ. հունվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով նույն ՍՊԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5.500-10.500-ական դրամները ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն նեերկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 28.794.000 ՀՀ դրամ գումար: 

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն վարչությունում տեղեկություններ են ստացվել նաև, որ «Ավտոռադ» ՍՊԸ տնօրեն Գարեգին Գ.-ն օգտագործելով նույն ՍՊԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5000-ական դրամ գումարներն ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակում է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Դարգ Տրանս» ՍՊԸ տնօրեն Կարեն Մ.-ն 2015թ. հունվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով նույն ՍՊԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5.500-10.500-ական դրամները ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 37.950.000 դրամ գումար: 

Նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը օրեր առաջ նմանատիպ սխեմայով կատարված շուրջ 1.031.330.000 դրամի յուրացման դեպքեր էր բացահայտել:


         

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս