loader

Որ փողոցներն են փակ լինելու մայիսի 28-ին (տեսանյութ)

Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը Երևանի Հանրապետության հրապարակում սկսվելու է մայիսի 28-ին՝ ժամը 20.30-ին։

Քաղաքացիների տեղաշարժը կազմակերպելու և անվտանգությունն ապահովելու նկատառումով՝ ժամը 17.00-ից փակ են լինելու`

Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից,

Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,

Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,

Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,

Վազգեն Սարգսյան փողոցը՝ Վազգեն Սարգսյան-Խորենացու փողոցների խաչմերուկից։

Հրավիրատոմսերով քաղաքացիների մուտքը Հանրապետության հրապարակ, կազմակերպչական նկատառումներից ելնելով, լինելու է միայն`

Վազգեն Սարգսյան փողոցից, մյուս քաղաքացիների մուտքը՝ Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցներից։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փորձնական նպատակով ժամանակ առ ժամանակ փակ է լինելու`

 Հանրապետության հրապարակ մտնող Վազգեն Սարգսյան փողոցի՝ մինչև Խորենցու փողոցն ընկած հատվածը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս