loader
Որքա՞ն գումար է ծախսվել սոցիալական և առողջապահության ոլորտներում

Որքա՞ն գումար է ծախսվել սոցիալական և առողջապահության ոլորտներում

«2017 թվականի բյուջեում «սոցիալական պաշտպանություն» բաժինը ամենամեծն է ծախսերի կառուցվածում. այս ուղղությամբ օգտագործումը կազմել է 409 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 27,2 տոկոսը», - այսօր ՀՀ ԱԺ առողջապահության  սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, առողջապահության ոլորտում քիչ ծախսեր չեն կատարվել, բյուջեի 5,5 տոկոսն ուղղվել է այս ոլորտին, որը կազմել է 83 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 1,5 տոկոսը:

«Աշխատանքի  սոցիալական հարցերի նախարարությունն 2017 թվականին 71 ծրագիր է նախատեսել իրականացնել, այդ թվում պահուստային ֆոնդից են միջոցներ նախատեսվել: Նախարարության համար նախատեսված միջոցները եղել են 11,8 մլրդ դրամ կամ կատարողականը եղել է 91,73 տոկոս, իսկ սոցիալական ապահովության պետական ծառայության համար նախատեսվել է 348 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 99,78 տոկոս»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը 2017-ին իրականացրել է 64 ծրագիր: Ընդհանուր առմամբ, 83,2 մլրդ դրամ է կազմել ծրագրային ցուցանիշը, իսկ կատարողականը՝ 93,7 տոկոս:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս