loader
Ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել

Ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 14.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի մեջ արջ է խճճվել: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Զննությամբ պարզվել էր, որ Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում, կենդանին ընկել է անհայտ անձի՝ մետաղական ցանցից պատրաստած թակարդը: Աշխատակիցների ջանքերով կենդանին ցանցից դուրս էր բերվել, անվնաս տեղափոխվել բնության անվտանգ հատված ու բաց էր թողնվել:

Որսագողության փաստով նախապատրաստվել էին նյութեր:

Քննությամբ պարզվել է, որ հոկտեմբերի 28-ին, թակարդը ձորակում է դրել Կարբի գյուղի բնակիչ, 56-ամյա Հովիկ Ա.-ն:

Նա հրավիրվել է ոստիկանություն և հայտնել, որ թակարդը դրել էր գայլ որսալու նպատակով: Ոստիկանները նրանից բացատրություն են վերցրել:

Քննությունը շարունակվում է

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս