loader
Օտարերկրյա պետության քաղաքացիների համար կարող են սահմանվել պետական տուրքի այլ դրույքաչափեր

Օտարերկրյա պետության քաղաքացիների համար կարող են սահմանվել պետական տուրքի այլ դրույքաչափեր

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում է «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Պետական տուրքի մասին օրենքն» ունի հստակ սահմանաված դրույքաչափեր , սակայն առաջանում են իրավիճակներ, որբ փոխադարձության սկզբունքի կիրառման հիման վրա պետք է ցուցաբերել ճկունություն որոշակի առանձին պետությունների քաղաքացիների համար, որպեսզի այդ հավասարությունը լինի: Այդ պատճառով առաջարկվում է, որպեսզի օրենքում կատարվի փոփոխություն՝ ներառելով լրացուցիչ հոդված, որտեղ ասվում ՝ փոխադարձության հիման վրա օտարերկյա պետությունների քաղաքացցիների համար ՀՀ կառավարության կողմից օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակում կարող են սահմանվել պետական տուրքի այլ դրույքաչափեր»,-ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարը նշեց, որ կարող են լինել իրավիճակներ, երբ, օրինակ ,մեզ մոտ դրույքաչափն ավելի բարձր է, քան մյուս պետությունում է և մենք մեսիջներ ունենք, որ այդ պետությունները ևս կբարձրացնեն իրենց դրույքաչափերը, որը կազդի մեր քաղաքացիների վրա:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ նկատեց, որ մինչև վերջերս գործում էր «Իրավական ակտերի մասին» օրենքը, որն ասում էր՝ բացառապես օրենքով է կարգավորում հարկերի, տուրքերի և այլ վճարների չափերը, վճարման կարգը և տեսակները:

«Ըստ էության, նշանակում է, որ այդ ֆունկցիան պետք է փոխանցել կառավարությանը, որը «Իրավական ակտերի մասին» օրենքով դառնում է վիճահարույց: Մարտի 21-ին ընդունված «Իրավական ակտերի մասին» նոր օրենքում այդ կետը հանված է, սակայն լիազորությունները կառավարությանը փոխանցելը հստակ չի երևում»,-ասաց Հարությունյանը՝ առաջարկելով օրենքի հետևյալ ձևակերպումը՝« Փոխադարձության հիման վրա օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար ՀՀ կառավարության կողմից կարող են սահմանվել պետական տուրքի՝ օրենքով սահմանված առավելագույն դրույքաչափը չգերազանցող այլ դրույքաչափեր»:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակն է փոխադարձության հիման վրա Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կոնկրետ օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար դրույքաչափի սահմանման ճկունության իրավական ապահովումը։

Վերոնշյալ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության համար ՀՀ միջազգային հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման հնարավարությունն ապահովող իրավական գործիքակազմ նախատեսելու անհրաժեշտությամբ։

Առաջարկվող իրավական ակտը պարունակում է այնպիսի իրավական նորմ, որը կնախատեսի դրույքաչափերի համահավասարեցման հնարավորություն այլ պետության կողմից ՀՀ քաղաքացիների համար նախատեսված դրույքաչափի հետ՝ այդպիսով հնարավոր դարձնելով ապահովել փոխադարձության սկզբունքի կիրառումը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս