loader
Ուսանողուհու դրամապանակը գողացել է 65-ամյա կինը

Ուսանողուհու դրամապանակը գողացել է 65-ամյա կինը

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին մի ուսանողուհի հայտնել է, որ համալսարանում սեղանին դրված իր պայուսակից գողացել են դրապանակը, որի մեջ եղել է փող և ուսանողական քարտը: 

Ապրիլի 13-ին Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, պարզել են, որ դրամապանակը գողացել է 65-ամյա Լիգիա Մ.-ն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Պարզվել է, որ ապրիլի 9-ին մի ընկերության նախասրահի աթոռի վրայից դրամապանակը նույնպես գողացել է Լիգիան:

Դրամապանակում եղել են նույնականացման և տարբեր բանկերի քարտեր, 170 հազար դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս