loader
Պարբերաբար մտել է Վարդաբլուր գյուղի մթերային խանութ և գումար գողացել

Պարբերաբար մտել է Վարդաբլուր գյուղի մթերային խանութ և գումար գողացել

Ոստիկանության լարտվության վարչությունից տեղեկացնում են, որ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մարտի 14-ին՝ ժամը 11.55-ին, Վարդաբլուր գյուղից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Էրիկ Ի.-ին:

Նա խոստովանական բացատրություն է տվել, որ 2019 թ. փետրվար ամսվա սկզբին Վարդաբլուր գյուղում ապօրինի մտել է բնակիչներից մեկի տան բակ և այնտեղ գտնվող մթերային խանութի հետնամասի մուտքի դռան վրա գտնվող բանալիով բացել է փականը, մուտք է գործել խանութ և պահարանի դարակից գողացել 37.000 դրամ, որից երկու օր հետո նույն եղանակով գողացել է 50.000 դրամ:

Ըստ Էրիկ Ի.-ի խոստովանական բացատրության՝ օրեր անց կրկին նույն եղանակով մի քանի անգամ մուտք է գործել նույն խանութ և գողացել գումար, սակայն վերջին անգամ գողանալիս իրեն նկատել է խանութի սեփականատերը և ձայն է տվել իրեն, սակայն ինքը դիմել է փախուստի, իսկ գողացված ընդհանուր 114.000 դրամը ծախսել է իր անձնական կարիքների համար:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս