loader
Պարզաբանում է ԱՆ Քրեակատարողական վարչությունը

Պարզաբանում է ԱՆ Քրեակատարողական վարչությունը

«Հայաստան 24»-ը ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հաղորդագրություն է ստացել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Մայիսի 17-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Շամիրյանի «ահազանգի» համաձայն՝ նա «մայիսի 15-ին նամակներ է փոխանցել ՔԿՀ վարչակազմին՝ դրանք հասցեատերերին ուղարկելու համար: Սակայն ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են նամակները վերցնել»:

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ նշվածն իրականության հետ կապ չունի: Փաստն այն է, որ Ա. Շամիրյանի նամակները քրեակատարողական հիմնարկում օրենքով սահմանված կարգով ընդունվել են:

Տեղեկացնենք, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նամակներն առաքվում են շաբաթը միայն երկու օր՝ երեքշաբթի և ուրբաթ՝ առավոտյան ժամերին»:

Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանը 2018 թ. մայիսի 15-ին ահազանգել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով, որ մայիսի 15-ին, ՀՀ վարչապետին ու արդարադատության նախարարին ուղղված նամակներ է փոխանցել ՔԿՀ վարչակազմին՝ դրանք հասցեատերերին ուղարկելու համար: Սակայն ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են նամակները վերցնել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս