loader
Փաշինյան.Հայաստանի և ՌԴ-ի իշխանությունների միջև վստահության մթնոլորտ կա

Փաշինյան.Հայաստանի և ՌԴ-ի իշխանությունների միջև վստահության մթնոլորտ կա

«Սոչի կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում խոսել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության մասին, հարաբերությունների զարգացման մասին բոլոր ուղղություններով, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության և հույս ունենք, որ այդ համագործակցությունը գնալով ավելի ու ավելի արդյունավետ կլինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է հաստատված Ռուսաստանի գործընկերների հետ.

«Կարծում եմ, որ առաջիկայում այդ մթնոլորտը կշարունակի այդպիսին լինել և նույնիսկ ավելի լավ լինել: Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև փոխադարձ վստահության որոշակի նախնական մթնոլորտ կա և այն հետագայում էլ ավելի կխորանա», - ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է լուրերին, որ ՀՀ Զինված ուժերն առաջիկայում կհամալրվեն ՌԴ-ից ձեռքբերված «Տոռ» ԶՀՀ-ներով, Փաշինյանը նշեց, որ Զինված ուժերի կարիքները կառավարության ուշադրության կենտրոնում են.

«ՀՀ Զինված ուժերի կարիքները Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում են և անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումն` այդ թվում ռազմատեխնիկական առումով, կառավարության ուշադրության կենտրոնում է», - նկատեց վարչապետը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս