loader
Փաստաթղթի կեղծիքի դեպք է բացահայտվել

Փաստաթղթի կեղծիքի դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, խարդախության 7, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի 4-ական, կաշառակերության ու ծեծի 3-ական, անձի առևանգման, անձնական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու, ինքնավնասման ու թմրանյութի իրացման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս