loader
Պաշտոնական լիազորությունների չարաշահման 2 դեպք է բացահայտվել

Պաշտոնական լիազորությունների չարաշահման 2 դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության և անձնական ունեցվածքի գողության 9-ական, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման 3, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնական լիազորությունների չարաշահման, ծեծի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու 2-ական, սպանության փորձի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, յուրացման, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու, ապացույցները կեղծելու, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, թմրամիջոց հափշտակելու փորձի, ծնողից երեխային ապօրինի բաժանելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտոնական որոշումը դիտավորությամբ չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և սպանության սպառնալիքի 1-ական դեպք։ 

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 2-ը: 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանֆնման 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս