loader
Պաշտոնյաները այցելել են զորամասեր

Պաշտոնյաները այցելել են զորամասեր

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը դեկտեմբերի 29-ին` Ամանորին ընդառաջ, այցելել են Գեղարքունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամաս և կայազորային զինվորական հոսպիտալ:

Խորհրդարանի նախագահին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:

ՀՀ ՊՆ N զորամասում խորհրդարանի ղեկավարը, Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորելով զինվորներին, շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Արա Բաբլոյանը նշել է, որ երկրի անվտանգության երաշխավորը սահմանապահ տղաներն են, ովքեր իրենց կյանքի գնով անառիկ են պահում հայոց սահմանները:

Զինվորական հոսպիտալ այցի շրջանակում Արա Բաբլոյանը շրջել է տարածքով, ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել զինծառայողների առողջական վիճակով: Հոսպիտալի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Խաչատրյանն Արա Բաբլոյանին ներկայացրել է հոսպիտալի առկա հնարավորությունները, բուժսպասարկման կազմակերպման ընթացքը:

Զինծառայողները խորհրդարանի ղեկավարից ստացել են Ամանորի նվերներ: 

-----------------------

Դեկտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն, ավանդույթի համաձայն, այցելել է Տավուշի մարզում տեղակայված սահմանապահ զորամասեր, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման աշխատանքներին: Նախարարին ուղեկցել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը: 

Նախարարը զրուցել է զինծառայողների hետ, շնորհավորել հայրենիքի սահմանները պաշտպանողներին, մաղթել, որ 2018 թ-ին կարողանան անփորձանք ծառայություն իրականացնել և պաշտպանել երկիրը: 

Նախարար Լոքյանը վստահություն է հայտնել, որ Հայոց բանակի զինվորներին կհաջողվի ամուր պաշտպանել հայրենիքը, և այս հարցում ևս մեկ անգամ կարևորել հենց զինվորների անվտանգությունը: 

---------------------

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:

Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը զինվորականներին մաղթեց առողջություն, տոկունություն, խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն:

Զինվորականների հետ զրույցի ընթացքում արտգործնախարարը խոսեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի մասին և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Դիմելով զորամասի սպայական կազմին և զինվորներին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ծառայելով տարածաշրջանի ամենակայացած և մարտունակ բանակում՝ նրանք իրենց անգնահատելի ավանդն են բերում Հայաստանի անվտանգության և խաղաղության ապահովման գործում:
--------------------------

Դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը և պատգամավոր Մերուժան Սիմոնյանն այցելել են ՀՀ զինված ուժերի հարավային ուղղության N զորամաս, առաջնագծի մի շարք հենակետեր:

Միքայել Մելքումյանը շնորհավորել է զինվորներին և սպայական կազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ մարտական հերթապահության բարեհաջող իրականացման և ռազմատեխնիկական գիտելիքների ձեռքբերման գործում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս