loader
Պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ

Պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ

Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ: Այս մասին տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները և զորացրված զինծառայողների հետ անցկացվող հարցումների հիմնական շրջանակները, որոնք վերաբերում են բանակային կյանքի ամենատարբեր կողմերին՝ սկսած նյութատնտեսական ապահովման խնդիրներից, մինչև կրթության ու ժամանցի կազմակերպում և սոցիալ-կենցաղային պայմաններ:

Անդրադարձ է կատարվել նաև ծրագրային հիմնական պահանջներին, որոնք հնարավորություն են տալիս ապահովել անանուն հարցումների շրջանակում արձանագրված տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը՝ զորացրված զինծառայողների համար ստեղծելով կարծիք արտահայտելու առավել անկաշկանդ պայմաններ:

Խոսելով ընթացիկ աշխատանքների մասին՝ «Դիտակետի» պատասխանատուներն ընդգծել են, որ դաշտային աշխատանքների՝ հարցումների փուլն ավարտվել է, և այս պահին ամփոփվում են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք որոշակի վերլուծական պատկեր կտան զինվորական ծառայության նկատմամբ զորացրվածների վերաբերմունքի մասին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս