loader
Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվել է

Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվել է

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 9-ին՝ ժամը 15.30-ին, Արմավիրի մարզի Արազափ գյուղում հայտնաբերվել և ժամը 17.45-ին ոստիկանություն բերման է ենթարկվել 32-ամյա Հայկ Մ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 1-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի (Սուտ մատնությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս