loader
Փայտյա և երկաթյա իրերի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Փայտյա և երկաթյա իրերի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Հունվարի 12-ին՝ ժամը 01:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի թիվ 10 հասցեում գտնվող արտադրամասում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի թիվ 10 հասցեում գտնվող «Գործ 555» ՓԲԸ-ի (փայտյա և երկաթյա իրերի արտադրամաս) տարածքում այրվել է սանհանգույցի տանիքը (մոտ 15 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:36-ին, մարվել՝ 02:59-ին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս