loader
ՊԵԿ-ը հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից

ՊԵԿ-ը հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական,
իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները և
ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն: ՊԵԿ-ը նաև տեղեկացված է ՀՀ փաստաբանների պալատի կողմից
նույն խնդրի վերաբերյալ փաստաբաններին ուղղված նամակի մասին և ողջունում է ճշգրիտ հաշվառում կատարելու
մասին պալատի խորհուրդը: 

Միաժամանակ այս փուլում, հաշվի առնելով փաստաբանների բարձր դերը ժողովրդավարական հասարակությունում, ՊԵԿ-ը հայտնում է, որ հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից և առաջարկում է բոլոր շահագրգիռ անձանց՝ նախկինում ներկայացված հաշվարկներում ոչ ճիշտ տվյալներ արտացոլած լինելու դեպքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ:

Հորդորում է նաև չթաքցնել հարկվող շրջանառությունը` կնքվող պայմանագրերում ճշգրիտ արտացոլելով հոնորարի չափը, ճշգրիտ որոշել ծառայությունների մատուցման պահը և օրենքով սահմանված կարգով դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր, չխուսափել հարկման հատուկ համակարգից ընդհանուր համակարգի անցնելուց, ինչպես նաև չտրոհել ձեռնարկատիրական գործունեությունը մի քանի սուբյեկտների միջև: 

Միաժամանակ հայտնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է երկխոսության փաստաբանների հետ՝ հարկային վարչարարությանը վերաբերող ցանկացած հարցով»:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս