loader
ՊԵԿ-ն անցած տարի 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել

ՊԵԿ-ն անցած տարի 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել

Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները: 2017թ. պետական բյուջեով նախատեսված էր 1 տրիլիոն 135 մլրդ դրամ:

2017թ.-ի փաստացի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 %-ով: 883,8 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 317,8 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ հարկային մասով աճը կազմել է 64,6 մլրդ դրամ կամ 7.9 %, իսկ մաքսային մասով` 60 մլրդ դրամ կամ 23.3 %:

Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, այդ պարագայում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմում է 78,7 մլրդ դրամ կամ 7.3 %:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս