loader
ՊԵԿ նախագահը հրաժարական տվեց

ՊԵԿ նախագահը հրաժարական տվեց

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկ ինքը հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ, և վերջինս հայտնել է հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին:

«Պարոն Հարությունյանը երեկ մեզ հանդիպման ընթացքում հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին: Փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք, որ այսօր այդ որոշումը կկայացվի և մենք կնշանակենք ՊԵԿ նոր նախագահ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին գործունեության համար  և շնորհավորեց ՊԵԿ նորանշանակ նախագահին:

Վարդան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին իր դիմումն ընդունելու և աշխատանքից ազատելու համար: 

«Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում եկամուտների հավաքագրումը պետական բյուջեում նախատեսվածից ավելի է 14 մլրդ դրամով: Հարությունյանը շնորհավորեց կառավարության նոր կազմին և ընդգծեց, որ իր ներուժը վերջինս կարող է օգտագործել կառավարության ցանկացած ծրագիր իրականացնելիս», - նշեց Հարությունյանը։

Անդրադառնալով եկամուտների հավաքագրման մասին Հարությունյանի տեղեկատվությանը՝ վարչապետը նկատեց, որ նա ակնարկում է այդ աճը ավելացնելու հնարավորության մասին:

«ՊԵԿ նորանշանակ նախագահն էլ նշեց, որ դա ինքն ընկալում է բարի ցանկություն: Արձանագրում ենք, որ մեր կառավարությունը բարի ցանկությունների իրականացման կառավարություն է»,- ասաց Փաշինյանը:  

Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Կարեն Կարապետյանի կողմից կառավարություն ձևավորելու գործընթացի ժամանակ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր «Գազրպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս