loader
Պետական պահուստներում պահվող թանկարժեք մետաղներն ու թանկարժեք քարերը կօտարվեն

Պետական պահուստներում պահվող թանկարժեք մետաղներն ու թանկարժեք քարերը կօտարվեն

Կառավարությունը հունվարի 11-ին հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թթ. թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին:

Ըստ հիմնավորման, պետական պահուստների թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, արժեքը:

Կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով հրապարակային աճուրդների միջոցով Պետական գանձարանում գտնվող ոչ բարձր իրացվելի իրերի պետական պահուստներից իրացում: Ծրագրի իրականացման արդյունքում Պետական գանձարանը կտիրապետի բարձր իրացվելիություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներով, որոնք կայուն կլինեն արդիականությամբ պայմանավորված ժամանակի ընթացքում արժեքային կորստից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս