loader
Փլուզում՝ Գյումրի քաղաքում

Փլուզում՝ Գյումրի քաղաքում

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 18-ին՝ ժամը 11:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ապրիլի 17-ին տեղացած հորդառատ անձրևից Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի տներից մեկի (չբնակեցված) ճակատային հատվածից և նկուղից տեղի է ունեցել փլուզում. անհրաժետ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել են Ս.Գ.-ին պատկանող չբնակեցված թիվ 20 տան (մոտ 200 քմ, 1920-ական թթ. կառույց) առաստաղը՝ մոտ 20 քմ, արտաքին պատը՝ մոտ 3 քմ, առաջացել են ճաքեր, առկա է հետագա փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս