loader
Փորձի փոխանակում՝ կրթության ոլորտում

Փորձի փոխանակում՝ կրթության ոլորտում

Փորձի փոխանակման նպատակով այս օրերին Երևանում են Մոսկվայի կրթության դեպարտամենտի և կրթական մի շարք հաստատությունների ղեկավարներ: Պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Երևանի քաղաքապետարանում:

Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Երևանի և Մոսկվայի համագործակցությամբ տարվա ընթացքում իրականացվում են համատեղ տարաբնույթ ծրագրեր, հատկապես ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոցների մասնակցությամբ: Նրանք Խոսել են նաև երեխաների առաջադիմության ցուցանիշների բարելավման ու խրախուսման, նաև առցանց հերթագրման մասին:

Հյուրերն իրենց հերթին ներկայացրել են ոլորտում բարեփոխումների ռուսաստանյան լավագույն փորձը: Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը և մշակել հսակ ծրագրերի օրակարգ:

Երևանյան այցի ընթացքում ոլորտին վերաբերող ընդհանուր խնդիրների շուրջ կազմակերպվել են նաև կլոր սեղաններ, հանդիպում-քննարկումներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս