loader
Փրկարարները կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակում են Լեռնամերձ համայնքում

Փրկարարները կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակում են Լեռնամերձ համայնքում

Հունիսի 12-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված  2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Մինչ ժամը 22:55-ը որոնողական աշխատանքներն իրականացվել են Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ուջան համայնքներում և մոտակա դաշտավայրերում:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. իրականացվում է շրջիկ հերթապահություն ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Աշտարակի բաժնի աշխատակիցների կողմից:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են նաև Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Դողս, Աղավնատուն, Ֆերիկ, Ծաղկունք, Գեղակերտ, Ծաղկալանջ, Հայթաղ, Արշալույս, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 փրկարար, ոստիկանության 8 աշխատակից, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի 5 բնակիչ, մոտ 60 կամավոր և Արմավիրի մարզի վերը նշված գյուղերից մոտ 20 բնակիչ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս