loader
Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները

Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները

Ժամը 13:05-ից մինչև 15:53-ը փրկարարները Այնթապ գյուղից մինչև Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամաս ընդգրկող հատվածում իրականացրել են որոնողական աշխատանքներ: Այս մասին տեղեկացնու են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Հունիսի 18-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Այնթապ-Սովետաշեն տանող տարածքում:

Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ:

Հիշեցնենք, որ 14-ամյա Հայկ Հարությունյանը հունիսի 8-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս