loader
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի ղեկավարը շնորհավորական հեռագիր Է ուղարկել Փաշինյանին:

«Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցությանը»,-ընդգծել է Պուտինը հեռագրում:

ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդեւը նույնպես Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինչի մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս