loader
ՌԴ Տուապսե քաղաքում գողություն կատարողը հայտնաբերվել է Բագրատաշենում

ՌԴ Տուապսե քաղաքում գողություն կատարողը հայտնաբերվել է Բագրատաշենում

Հուլիսի 14-ին` ժամը 23.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Թովմաս Ա.-ն, որը 2018թ. ապրիլի 9-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի «Վ» կետի մեղադրանքով /գողություն/: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս