loader
ՌԴ-ում կան բազմաթիվ հայազգի երիտասարդներ, որոնք պատրաստ են մասնակիցը դառնալ Հայաստանի զարգացմանը. Շավարշ Կարապետյանը՝ Փաշինյանին

ՌԴ-ում կան բազմաթիվ հայազգի երիտասարդներ, որոնք պատրաստ են մասնակիցը դառնալ Հայաստանի զարգացմանը. Շավարշ Կարապետյանը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
 

«Ուրախ եմ, որ ավելի հաճախ եմ Ձեզ տեսնում Երևանում, վերջին երեք ամսում սա մեր երկրորդ հանդիպումն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այսուհետ Շավարշ Կարապետյանի կապը հայրենիքի հետ կլինի առավել ամուր: 

Իր հերթին անվանի լողորդը վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի: 

«Ցանկանում ենք, որ այն հաղթանակը, որ տարաք՝ դառնա ողջ հայ ժողովրդինը: Բոլորս աշխատում ենք մասնակիցը լինել հայրենիքի բարգավաճմանը»,- ասել է Շավարշ Կարապետյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանում կան բազմաթիվ հայազգի շնորհալի երիտասարդներ, որոնք պատրաստ են լինել ՀՀ կառավարության կողքին, ներգրավվել կառավարման համակարգում և մասնակիցը դառնալ Հայաստանի զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նրանց տվյալները փոխանցել ՀՀ վարչապետի աշխատակազմ, որտեղ կքննարկվի նրանցից յուրաքանչյուրի հայտը և կտրվի համապատասխան արձագանք:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս