loader
Արշալույս գյուղում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք. լուսանկարներ

Արշալույս գյուղում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք. լուսանկարներ

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, դատարանի որոշմամբ. այսօր խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս