loader
Ռումինիայի և Հունաստանի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին

Ռումինիայի և Հունաստանի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետը Վիորիկա Դանչիլան: Ռումինիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին և նոր կազմավորված կառավարությանը մաղթել է հաջողություններ, ժողովրդավարական առաջընթաց, իսկ Հայաստանին ու ամբողջ տարածաշրջանին` խաղաղություն և բարօրություն:

«Համոզված եմ, որ Ռումինիայի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները առաջիկա ժամանակաընթացքում կշարունակեն ամրապնդվել` հիմնված բարեկամական ու երկարամյա ավանդական համագործակցության վրա, որ մեր ժողովուրդները տարիներ շարունակ զարգացրել են»,-ասված է Ռումինիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն իր պարտականությունների իրականացման գործում:

«Հունաստանն ու Հայաստանն ունեն ամուր պատմական, կրոնական և մշակութային կապեր, և մեր երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության, վստահության և հարգանքի վրա: Դարերի ընթացքում դժվարին պահերին այս կապերը ամրացել և սերտացել են, ինչը դարձել է մեր ժողովուրդները միավորող անսասան հենք:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ ռազմավարական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կխորանան, և ես հայտնում եմ մեր պատրաստակամությունը առաջ մղելու մեր բազմոլորտ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական ոլորտներում»,-ասված է Հունաստանի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս