loader
Ռուսաստանի ԶՈւ-ի  պատվիրակությունը կժամանի Հայաստան

Ռուսաստանի ԶՈւ-ի պատվիրակությունը կժամանի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության պատվիրակությունը դեկտեմբերի 6-ից 8-ը կժամանի Հայաստան, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2017 թվականի պլանի համաձայն՝ դեկտեմբերի 6-ից 8-ը Հայաստան կժամանի Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության պատվիրակությունը` երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս