loader
Սահակյան. Մենք չենք թողնում, որ պետական սեփականությունը թալանվի

Սահակյան. Մենք չենք թողնում, որ պետական սեփականությունը թալանվի

«Մենք հետևում ենք, դրանք ամբողջությամբ պայմանագրային պարտավորություններ են: Ես խնդրում եմ՝ չտարանջատենք, թե ում է հանձնված այդ գույքը: Եթե կա ներդրում, եթե մարդիկ ցանկանում են զբաղվել բիզնեսով, պետությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա: Պետգույքի կառավարման վարչությունը պատրաստ է ցանկացած ներդրողի ձեռք բռնել և մինչև վերջ գործընթացը տանել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Արթիկ քաղաքում դպրոցի շենքը անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը տրամադրելուն, ասաց ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Նա նաև նշեց, որ ընկերությունը 2մլն դրամի ներդրում կիրականացնի:

Այն դիտարկմանը, թե մինչ այդ դպրոցն արդեն չէ՞ր գործում, նա արձագանքեց. «Չասենք դպրոց, որովհետև պետական գույքը տարբեր ծրագրերի ներքո տրվում է անհատույց օգտագործման: Այսինքն եթե ժամանակին անհատույց տրվել է ԿԳՆ-ին, որ այնտեղ ծրագիր իրականացնի և այլևս ծրագիր չի իրականացնում, ապա մենք դա պետք է դիտարկենք որպես պետական սեփականություն: Մենք չենք թողնում, որ պետական սեփականությունը թալանվի, օտարվի: Մենք շահագրգռված ենք, որ խոչընդոտ չլինենք բիզնեսին, մեր չօգտագործվող գույքը տանք բիզնեսին, որ մարզերում ներդրումներ իրականացնեն և աշխատատեղեր ստեղծեն»:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս