loader
Շամիրամի ջարանցքում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Շամիրամի ջարանցքում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Հուլիսի 14-ին՝ ժամը 08:00-ին, Շամիրամի ջրանցքում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Կարենիս գյուղի ՀԷԿ-ի ճնշման կայանի տարածքում վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հուլիսի 13-ին՝, ժամը 14:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 16:00-ին Չարենցավանի ջրամբարում ջրափրկարարները շարունակում են իրականացնել որոնողական աշխատանքներ (սուզումներ): 

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս