loader
«Շանգրի Լա» խաղատան մոտակայքում մեքենաներն իրար են բախվել. կան տուժածներ

«Շանգրի Լա» խաղատան մոտակայքում մեքենաներն իրար են բախվել. կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «911» ծառայությանը մարտի 16-ին՝ ժամը 23:41-ին, ահազանգ է ստացվել, որ որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1983 թ.), «Opel Astra G» (վարորդ՝ Խ. Հ., ծնված 1985 թ.) և «Opel Vectra B» (վարորդ՝ Է. Մ.) մակնիշների ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. և Խ. Հ.-ները հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» և «Opel Vectra B» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս