loader
«Սանիթեքը» վստահեցնում է՝ տեխնիկական վերազինման շնորհիվ կվերանան վերջին ամիսներին առաջացած խնդիրները

«Սանիթեքը» վստահեցնում է՝ տեխնիկական վերազինման շնորհիվ կվերանան վերջին ամիսներին առաջացած խնդիրները

«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են մեր ավտոպարկը և վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել և շահագործման են հանձնվել նաև տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։

Ավտոպարկի թարմացման և աղբադույլերի ավելացման գործընթացը շարունակական բնյութ է կրելու։

Վստահեցնում ենք, որ տեխնիկական վերազինման շնորհիվ՝ շուտով կվերանան այն բոլոր խնդիրները ու քննարկման թեմաները, որոնք վերջին ամիսներին առաջացել են»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս