loader
ՍԱՊԾ. Պտուղ-բանջարեղենի արտահանման որևէ սահմանափակում չկա

ՍԱՊԾ. Պտուղ-բանջարեղենի արտահանման որևէ սահմանափակում չկա

Նկատի ունենալով, որ մոտենում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնը եւ ուժեղացվել է վերահսկողությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է բոլոր արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետեւել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաեւ բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:

Պտուղ-բանջարեղենի արտահանման որեւէ սահմանափակում չկա, ավելին, բոլոր պահանջների պահպանման դեպքում, արտահանման հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից Հայաստանից ներկրվող լոլիկի եւ վարունգի խմբաքանակի ներկրման արգելքին եւ արտահանողին վերադարձնելուց հետո այն ներքին շուկայում իրացնելու մասին շրջանառվող լուրերին, ապա տեղեկացնում ենք, որ նշված խմբաքանակը Հայաստանի Հանրապետության տարածք չի վերադարձվել: Անցնելով համապատասխան դասակարգում եւ վերամշակում՝ այն սահմանված կարգով արտահանվել է:

Անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետեւյալ հեռախոսահամարներով՝ (012)90-60-90 և (010)-20-60-40:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս