loader
«Սասնա ծռերի» գործով դատավորներից Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են

«Սասնա ծռերի» գործով դատավորներից Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են

Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները՝ պայմանավորված առողջական խնդիրներով:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն դատավորի լիազորություններն Արդարադատության խորհրդի առաջարկությամբ դադարեցվում են Հանրապետության նախագահի կողմից, եթե նշանակումից հետո նա ձեռք է բերել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:

Նշենք,որ Արթուր Օհանյանը քննել է «Սասնա ծռեր»  խմբի գործը։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս