loader
Սևանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Սևանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Օգոստոսի 14-ին՝ ժամը 10:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Օգոստոսի 13-ին՝ ժամը 12:35-ին, «911» ծառայությանը զեկուցվել է, որ վերսկսվել են Ն. Շ.-ի որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 19:00-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Օգոստոսի 7-ին՝ ժամը 08:14-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 17:07-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Օգոստոսի 6-ին՝ ժամը 08:33-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:00-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:29-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:11-ի դրությամբ որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Օգոստոսի 4-ին՝ ժամը 07:15-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 18:50-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: 

Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել: Փրկարարները շարունակում են Ն. Շ.-ի որոնողական աշխատանքները:

Ժամը 20:50-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Որոնողական աշխատանքները կվերսկսվեն առավոտյան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս